Ոստիկանները գիշերային ծառայության ընթացքում համարանիշերի և հայելիների գողություններ են բացահայտել

Հունիսի լույս 24-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողները Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել և, գողության կասկածանքով, մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի, Գավառի և Մասիսի չորս բնակիչների։ Բաժնում պարզվեց, որ  նրանց մեքենայի համարանիշերը փոխված են։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

«Լադայի» զննությամբ հայտնաբերվեցին գողացված համարանիշեր ու «Մերսեդեսի» կողային հայելիներ։ Հետագայում պարզվեց, որ բռնվելուց կես ժամ առաջ երիտասարդները հայելիները գողացել են Գայի պողոտայում կայանված մի «Մերսեդեսից»։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել