Պատժվու՞մ է արդյոք հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչը

Մեր օրերում ավելացել են դեպքերը, երբ անձինք չգիտակցելով իրենց արարքի հասարակական վտանգավորությունը, ինչ-ինչ պատճառներից ելնելով դիմում են կեղծ ահազանգերի՝ անհիմն կերպով անհանգստացնելով հատուկ ծառայություններին: Ուստի հետաքրքիր է, պատժվու՞մ է արդյոք հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչը: Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ պետական հակահրդեհային ծառայության, ոստիկանության, շտապ բուժօգնության և մյուս հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչը` առաջացնում է տուգանքի նշանակում` 30 հազար դրամի չափով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել