Մեկնել է արձակուրդ և որոշել չներկայանալ ծառայության վայր

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Վարդան Չ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կոչումով կապիտան, ծառայության ընթացքում 03.12.2012թ-ից մինչև 13.12.2012թ-ը գտնվելով կարճատև արձակուրդում և պարտավոր լինելով 13.12.2012թ-ին՝ ժամը 09:00-ին, ներկայանալ զորամաս՝ առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել և միայն 20.12.2012թ-ին՝ ժամը 15:40-ին, կամովին ներկայացել է ՀՀ ՊՆ Լոռու կայազորի Վանաձորի ՌՈ բաժին` ծառայության վայրից բացակայելով երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ:

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի՝ զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մինչև երեք oր տևողությամբ`Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով՝պատժվում են կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել