ԲԴԽ-ն քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը քննում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Այսօր կայացավ առաջին նիստը։

Դատավոր Ազարյանի ներկայացուցիչը ԲԴԽ նիստին փաստաբան Տիգրան Աթանեսյանն է։

ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ հայտնեց՝ նշելով․ «Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է իմ ընկերը, ում հետ դեռևս 1992 թվականից գտնվում եմ մտերիմ հարաբերությունների մեջ, երբ սովորել ենք ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի նույն կուրսում: Ավելին՝ ներկայումս հանդիսանում եմ նրա կրտսեր որդու՝ Աշոտ Աթանեսյանի կնքահայրը։ Բացի այդ, Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է ավագ եղբորս որդու՝ Վահե Մակյանի հարսանիքի քավորը, որը նույնպես հանդիսանալով փաստաբան, Տիգրան Աթանեսյանի հետ միասին աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում։ Վերոգրյալ փաստերը հայտնի են նաև իրավաբանական հանրության լայն շրջանակներում։ Նշված իրավիճակից ելնելով՝ ես, որպես դատավոր, իմ լիազորություններն իրականացնելիս, նախկինում մի քանի գործով, որոնք ինձ մակագրված են եղել համակարգչային բաշխման եղանակով կամ դատարանի նախագահի կողմից՝ հայտնել եմ ինքնաբացարկ։ Գտնում եմ, որ վերը նշված հանգամանքներն անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկածի տակ դնել իմ՝ որպես ԲԴԽ անդամի անաչառությունն ու անկողմնակալությունը՝ դատավոր Ազարյանի վերաբերյալ գործի քննությունն իրականցնելիս, հետևաբար հայտնում եմ ինքնաբացարկ և խնդրում եմ ՀՀ ԲԴԽ խնդրում եմ այն դարձնել քննարկման առարկա»,-ասաց Մեսրոպ Մակյանը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ՝ այո, ինքնաբացարկի հիմքերն առկա են։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, քանի որ նա ուղղակի դատավորի շահերն է ներկայացնելու, այլ ոչ թե գործն անձամբ իրեն է վերաբերում՝ ինքնաբացարկի հիմքեր չկան։ Նա ԲԴԽ-ին խնդրեց մերժել այն։

ԲԴԽ կազմը, որը տվյալ պահին գործում է դատարան՝ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը խորհուրդը մերժել է։

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ևս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Նա նշեց, որ նախարարի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության մեջ նշվում է նրա վարքագծի կանոնի խախտումը։ «Ես ինքս՝ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Անի Մխիթարյանի և Մեսրոպ Մակյանի կազմով գործող հանձնախմբի կողմից ներկայումս մեղադրվում եմ վարքագծային խախտումներ թույլ տալու մեջ։ Ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության մեջ՝ խորհրդի վերոհիշյալ հանձնախումնբն իմ հատուկ կարծիքում արված որոշ որտահայտություններին ու ձևակերպումներին տվել է անվերապահ ակնհայտ հեղինակային գնահատակններ և մասնաորապես նշել․ «գտնում ենք, որ նման ձևակերպումները որևէ առնչություն չունեն քննվող գործի իրավական գործընթացների հետ»․ սա վերաբերում էր մեր գործերից մեկին, հաջորդը․ «Նման ձևակերպումները դուրս են արդարադատության իրականացման դաշտից և հատուկ կարծիքում առկա իրավական գնահատականներից», «Հանձնախումբը գտնում է, որ նման ձևակերպումները կասկածի տակ են առնում խորհրդի անդամի անկախությունը և անաչառությունը, ինչի արդյունքում նվազեցնում են հանրության վստահությունը՝ մեր խորհրդի նկատմամբ», «Բացի այդ, հատուկ կարծիքում նշված մի շարք այլ դիրքորոշումներ խախտում են խորհրդի անդամի քաղաքական զսպվածության և չեզոքության պահանջը»»,-ներկայացրեց ԲԴԽ անդամը։ Նա նաև հավելեց, որ իր գործի հեը կապված ԲԴԽճն դեռևս դիրքորոշում չունի և այդ հարցը պետք է ուսումնասիրի Սահմանադրական դատարանը։

Այժմ հարց է առաջնում, թե որքանո՞վ է ճիշտ, որ ինքն այս գործով, որտեղ կան նմանություններ՝ մասնկացի հարցի քննությանը։

Բացի այս նա նշեց, որ Հատուկ քննչական ծառայության պետը՝ Սասուն Խաչատրյանն իր համակուրսեցին է ում հետ գտնվում է ընկերական հարաբերությունների մեջ՝ 1993 թվականից առ այսօր։

Ռուստամ Բադասյանը և Տիգրան Աթանեսյանը նշեցին, որ առաջին մասով ներկայացվածը հիմք չի կարող հանդիսանալ ինքնաբացարկի համար։

Ինչ վերաբերում էր ՀՔԾ պետին, Տիգրան Աթանեսյանը նշեց, որ պետք է միջնորդեն ԲԴԽ-ին՝ Սասուն Խաչատրյանին որպես վկա հրավիրելու համար․ «Իմ կարծիքով հաճելի չէ հարցաքննել սեփական մտերիմ ընկերոջը»,-նշեց փաստաբանը։

ԲԴԽ-ն նորից հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Վերադառնալով՝ հայտարարվեց, որ այս միջնորդությունը ևս խորհուրդը մերժել է։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդին ներկայացրեց միջնորդությունը։ «Մեր կարծիքով, պարոն Ազարյանի կողմից թույլ է տրվել մինչև 02․05․20 թվականի խմբագրությամբ գործող ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերում ամրագրված վարքագծի կանոնների խախտում․ ի պաշտոնե գործելիս դրսևորեել է անհարգալից և անբարեկիրթ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս նկատմամբ, ինչպես նաև, իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել»,-ասաց նախարարը։

Ռուստամ Բադասյանը հղում արեց նաև միջազգային որոշակի կարգավորումներին։ Նա ներկայացրեց նաև խոսակցությունը, որը տեղի էր ունեցել Ալեքսանդր Ազարյանի և ՀՔԾ քննիչ Մուշեղյանի միջև, որի ժամանակ էլ դատավորը վիրավորական արտահայտություն է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին:

«Ես մի քանի բառով անդրադառնամ, հաջորդը, ինչը որ ցանկանում եմ նշել՝ ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատելուց հետո իմ և ՀՔԾ պետի միջև հեռակա հակամարտության, ինչպես պարոն Մուշեղյանը արտահայտվեց՝ վերաբերյալ ասեմ․ այն հանգամանքը, որ այդ հակամարտությունից հետո որքան որոշումներ եմ կայացրել, կայացրել եմ ի վնաս Հատուկ քննչական ծառայության, այսինքն նրանց դիրքորոշմանը հակառակ։ Ես ինչու եմ այս թվերը հիշում, որովհետև նման ինքնաբացարկի միջնորդություն դարձյալ ներկայացվեց։ Ես պարզապես թվերը հանեցի։ Այդ ժամանակ քննիչը մատնանշեց թվով 6 որոշում, որով ես հակառակ կարծիքի եմ եղել ՀՔԾ-ի դիրքորոշմանը , այսինքն հակառակ որոշումներ եմ կայացրել։ Իմ աշխատակազմի միջոցով ևս 2 միջնորդություն հայտնաբերեցի այդ ժամանակահատվածի վերաբերյալ։ Թվով 8 որոշումներս ՀՀ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել և օրինական ուժի մեջ են մտել և իմ խորին համոզմամբ, այդ հանգամանքը ոչ թե իմ սուբյեկտիվ վերաբերմունքով է պայմանավորված, այլ հենց կոնկրետ ՀՔԾ-ի վատ աշխատանքի արդյունք է։ Ես այդ նիստի ժամանակ էլ ասացի, որ ես հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը։ Ուժի մեջ է մտել, նորից եմ կրկնում եմ, որ օրենքը բոլորի համար է, այդ թվում նաև նրանց՝ քննիչների և իրենց ղեկավարի համար։

Դատախազը նշել է. Ես գտնում եմ, որ դուք խորհրդակցական սենյակից վերադառնալով պարզաբանումներ եք տալիս որոշման մերժման կապակցությամբ, սակայն այդ պատճառաբանությունների մի մասը ես չկարողացա գտնել, հարգելի դատարան, ինձ տրամադրված միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ։

Պարոն Ազարյանն ասում է․ Կոնկրետ որը։

Դատախազը պարզաբանում է. Որպես պատճառաբանություն դուք նշում եք, որ դուք հույս ունեք, որ Հրաչյա Մուշեղյանը չէր իջնելու ՀՔԾ պետի մակարդակին։

Դատարանը նշում է. Ունեի չէ, ունեմ, ես չեմ ասել՝ ունեմ։

Դատախազի պարզաբանումից հետո՝ Լավ, թեկուզ հույս ունեմ, որ Մուշեղյանը չէր իջնի, թե չի իջնի, չի իջնի․ այդ հանգամանքը չեմ կարող պնդել, լավ չեմ հիշում, չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին, քանի որ օրենքը բոլորի համար է։

Պարոն Ազարյանի պատասխանը․ Այ սա, վազելով գնամ որոշումը փոխեմ բերեմ, էդ էլ գրեմ, հեսա գնամ որոշումը փոխեմ՝ էդ բառերն էլ գրեմ»,- ուղիղ խոսքով մեջբերեց Ռուստամ Բադասյանը։

Այնուհետև Ալեքսանդր Ազարյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը և հենց դատավորը հարցեր ուղղեցին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

Դիրքորոշում հայտնելու համար Տիգրան Աթանեսյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ ելույթը պատրաստելու համար, քանի որ նախարարի ելույթից հետո խմբագրման կարիք է առաջացել, որից հետո ԲԴԽ-ն ընմիջում հայտարարեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել