Աղջիկ փախցնելը կրկին նորաձև՞ է

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Մխիթար Մ.-ի, Օնիկ Մ.-ի և Շահեն Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մխիթար Մ.-ն նախնական համաձայնության գալով Օնիկ Մ.-ի հետ և առանց նախնական համաձայնության գալու Շահեն Հ.-ի հետ ամուսնության նպատակով առևանգել են Աննային /անունը փոխված է/՝ նրա կամքին հակառակ:

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի՝
1. Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2)կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3)զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,
4)անչափահասի նկատմամբ,
5)ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
7) շահադիտական դրդումներով`պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք՝
1)կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2)անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել