Փաստաբաններ Կարեն Մեժլումյանը և Ինեսա Պետրոսյանը բուժվել են կորոնավիրուսից

Փաստաբաններ Կարեն Մեժլումյանը եւ Ինեսա Պետրոսյանը բուժվել են կորոնավիրուսից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել Կարեն Մեժլումյանը եւ շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին:

«Նոր կորոնավիրուսով պայմանավորված երկկողմանի թոքաբորբերն այլևս հաղթահարված են, ստացվել են թեստերի բացասական պատասխաններն ու մեր ընտանիքը վերամիավորվել է։

Շնորհակալ ենք մեզ բուժած՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի, Արտաշատի ԲԿ-ի և Ոստիկանության հոսպիտալի բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց դեմքերն, ի դեպ, պաշտպանիչ շերտերով փակ էին և եթե վաղը նրանց տեսնենք, հնարավոր է չճանաչենք։

Շնորհակալն ենք թիվ 2 և թիվ 11 պոլիկլինիկաների բուժաշխատողներին, շտապ բուժ. օգնության շարժակազմերի անձնակազմերին և ընդհանրապես, մեր առողջապահության համակարգի ողջ անձնակազմին։ Արհավիրքի դեմ պայքարի Ձեր նվիրումն անգնահատելի է։

Շնորհակալ ենք զորակցությամբ մեզ ուժ տված բոլորին՝ ծանոթ թե անծանոթ։ Մեր սիրելի ընկերներ, կոչ ենք անում արհավիրքի դեմ համընդհանուր պայքարում կատարել նվազագույնը՝ կրել դիմակ, ճի՛շտ ձևով կրել դիմակ և չեք վարակվի ու չեք վարակի։ Առողջ եղեք»,- գրառել է փաստաբանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել