Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը 404 է․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 404 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է:

Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝6:

Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 326 քաղաքացի, որոնցից 44-ը հոսպիտալացված են, իսկ 282-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ:

Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3637 քաղաքացի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել