Վարչական դատավարության մասնակիցը իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան:
Վերաքննիչ բողոքի պատասխանը կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է ուղարկել ոչ միայն վերաքննիչ դատարաին, այլ նաև դատավարության այլ մասնակիցներին։ Դատարանին ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները։
Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր։ Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են՝
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.
2) պատասխանը ներկայացրած անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել։
Աղբյուրը՝ Իրավաբան.net