Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականցնում Գագիկ Ծառուկյանի աջակիցները։ Նրանց թվում են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունը որևէ դեպքում չի կարողանալու իր ձեռքի տակ եղած գործիքներով ճնշել ընդդիմության ձայնը։
«Այն կարգի է իշխանությունը կորցրել ադեկվատությունը, որ անգամ պատգամավորներին են փորձում բերման ենթարկել։ Ես չեմ ասում, որ պատգամավորների վրա անհամաչափ ուժի կիրառում է եղել այսօր և մի քանի ժամ է տեսանյութերը համացանցում են, գոնե սոլիդարությունից ելնելով, իշխանության խմբակցության որևէ ներկայացուցիչ որևէ կերպ չի արձագանքել այս ամենին։ Ուզում եմ հիշեցնել՝ բումերանգի էֆեկտն աշխատելու հատկություն ունի, որևէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա, երբ իրենց գործընկերներին քարշ են տալիս ասֆալտի վրայով։ Արդեն ամեն ինչ սպասում եմ իշխանությունից, անգամ օրենքը շրջանցելը։ Մենք կառաջնորդվենք քաղաքական գործիքակազմով»,- նշեց Իվետա Տոնոյանը։