Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հայկ Արզաքանյանի: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 21.06.2012թ. գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ,Երևան քաղաքի Արշակունյաց և Քրիստափորի փողոցների խաչմերուկում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է Էվելինա Գյուրջյանի նկատմամբ բռնություն գործադրելով:
Նշենք, որ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի՝ խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net