ԱԱԾ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողներից 91-ը բերման է ենթարկվել․ նրանց շարքերում պատգամավորներ չկան․ Աշոտ Ահարոնյան

ԱԱԾ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողներից 91-ը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա նշեց, որ ԲՀԿ-ական պատգամավորների այն հայտարարությունները, որ բերման է ենթարկել նաև պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը՝ չի համապատասխանում իրականությանը, նշված պատգամավորին բերման չեն ենթարկել, այլ հեռացրել են հավաքի վայրից։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 14-ին, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։ Այնուհետև նա կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության։

Հավելենք, որ ԱԱԾ-ն այսօր երկու հայտարարություն է տարածել․

ԱԱԾ․ «Բարգավաճ Հայաստանի» օգտին կողմ քվեարկելու համար ԱԺ ընտրությունների ժամանակ կաշառք տալու, ստանալու հարյուրավոր դեպքեր են բացահայտվել

«Շանգրի Լա» խաղատուն, «Օնիրա Քլաբ»…. Պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր են բացահայտվել․ ԱԱԾ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել