Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգեզ Նոյուկի Անդոունիանի: Վերջինս մեղադրվում է նրանում, որ նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր երկրներ տեղափոխել և այնտեղ իրացնել թմրամիջոցներ՝ հանցավոր մտադրությունն իրականացնելու համար համաձայնության է եկել ԻԻՀ քաղաքացի, Թավրիզ քաղաքի բնակիչ Վիգեն Շաշա Նովասարտիանսի հետ և որոշել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ ուղի ընտրել Հայաստանի Հանրապետությունը, որտեղից էլ թմրամիջոցները տեղափոխել այլ պետություններ: Թմրամիջոցներ տեղափոխելու հարցում նրանց օժանդակել է ՀՀ քաղաքացիՎարդանՄարտիրոսյանը:
Խափանման միջեց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net