Քրիստինե Ղազարյանը և Գևորգ Խաչատրյանը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 2007 թվականից:
Ամուսնական համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխաներ` Գնել և Միլենա Ղազարյաններին:
Գնել և Միլենա Գևորգի Ղազարյանների հայրությունը հոր կողմից չի ճանաչվել:
Երեխաների մայրը՝ քաղաքացիական գործով հայցվոր Քրիստինե Ղազարյանը, խնդրել դատարանից հաստատել երեխաների՝ պատասխանողից սերված լինելու փաստը և հօգուտ իր անչափահաս երեխաների պատասխանողից բռնագանձել ալիմենտ:
Հարևանների և վկաների կողմից տրված բացատրությունների համաձայն` Գնել և Միլենա Գևորգի Ղազարյանները Գևորգ Ստեփանի Խաչատրյանի հարազատ երեխաներն են:
Պատասխանող Գևորգ Խաչատրյանը պատշաճ ծանուցվել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին և հայցադիմումի վերաբերյալ պատասխան չի ներկայացրել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ կետի` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Դատարանը, նկատի ունենալով, որ պատասխանողը չի ներկայացել դատական նիստին և չի ներկայացրել հայցադիմումի պատասխան` դրանով իսկ ընդունելով հայցվորի պահանջները, հայցը բավարարել է մասնակի, ճանաչել է հայրության փաստը և մասնակի բավարարել ալիմենտի բռնագանձման պահանջը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net