Պետության կամ միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպություններին կամ պետությանը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Նշված հոդվածում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` ֆիզիկական անձանց վնաս պատճառելու դեպքում, նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` կազմակերպություններին կամ պետությանը վնաս պատճառելու դեպքում:
Աղբյուր՝ Իրավաբան.net