Ե՞րբ են բանակցությունները համարվում անբարեխիղճ (Ունիդրուա-ի սկզբունքներ)

Կողմը ազատ է բանակցություններ վարել և պատասխանատվություն է կրում համաձայնության չհասնելու համար:

Սական կողմը, որը բանակցություն է վարում կամ անբարեխիղճ ձևով ընդհատում է բանակցությունը, պատասխանատվություն է կրում մյուս կողմին հասցրած վնասների համար:
Անբարեխիղճ մասավորապես համարվում է կողմի հետ բանակցության մեջ մտնելը կամ դրանք շարունակելը առանց մյուս կողմի հետ համաձայնության գալու մտադրության:

Ի դեպ պետք է իմանալ, որ եթե բանակցությունների ընթացքում կողմերից մեկը տրամադրում է տեղեկատվություն` դասելով այն գաղտնի տեղեկատվության շարքին, ապա մյուս կողմը պարտավոր է չբացահայտել այդ տեղեկատվությունը և/կամ չօգտագործել դա անպատշաճ ձևով` իր նպատակների համար` անկախ այն հանգամանքից` կողմերը բանակցությունների արդյունքում պայմանագիր կնքել են, թե ոչ: Վերը նշված պարտականության խախտման արդյունքում վրա հասած իրավունքի պաշտպանության միջոցները անհրաժեշտության դեպքում կարող են ներառել վնասի հատուցման պահանջ` հիմնված մյուս կողմի այն եկամուտների վրա, որոնք նա ստացել է այդպիսի ինֆորմացիան երրորդ անձանց համար լրիվ կամ մասնակիորեն բացահայտելու կամ սեփական նպատակների համար օգտագործելու արդյունքում:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել