Սրապիոնը կալանավորվել է ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Հայկավան գյուղից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սրապիոն Պ.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:
Ոստիկանության փոխանցմամբ` Սրապիոն Պ.-ն կալանավորված է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել