Սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Մուխաելի ընտանիքի անդամների հասցեին

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Աշոտ.Պ-ի:

Վերջինիս մեղադրվում է նրանում, որ 2012թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 05:00-ին, Անդրանիկի փողոցի 100 շենքի բակում իր ընկերներ Հովիկ Ա.-ի, Գևորգ Ա.-ի և ոմն Արթուրի հետ միասին անհիմն վիճաբանել են Մուխաել Վ.-ի, նրա կնոջ` Անահիտ Վ.-ի և որդու՝ Տիգրան Վ.-ի հետ և ծեծի ենթարկել վերջիններիս, որի ընթացքում շուրջ 30 րոպե դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, սեռական բնույթի հայհոյանքներով, որի ընթացքում Աշոտ Պ.-ի կողմից գործադրվել է որպես զենք օգտագործվող դանակ, որի արդյունքում Մուխաել Վ.-ի ձախ ազդրին պատճառվել է առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով մարմնական վնասվածք:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել