Մանր չափերով հափշտակությունը՝ գողության, խարդախության, յուրացման, վատնման, համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով, առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 -100 000 ՀՀ դրամի չափով:
Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մանր չափերի վնաս է պատճառելառաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 30 000 -50 000 ՀՀ դրամի չափով:
Սույն հոդվածով նախատեսված մանր չափ է համարվում`
1) գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարը (արժեքը).
2) խարդախության, յուրացման, վատնման, համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով հափշտակություն կատարելու, ինչպես նաև ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
Հանցագործություն չէ նաև առանց իրացնելու մանր չափով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Նշված արարքն առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 – 400 000 ՀՀ դրամի չափով:
Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 400 000 – 800 000 ՀՀ դրամի չափով:
Նշենք, որ այն անձը, որ կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը, ազատվում է վաչական պատասխանատվությունից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net