Գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը առաջացնում է վարչական տույժ՝ տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` քսան հազար ՀՀ դրամի չափով:
Այդ զանցանքի համար տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` հիսուն հազար ՀՀ դրամի չափով:
Սույն խախտման համար պատասխանատվության ենթարկելիս անձնագիր է համարվում մինչև «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված վավերակաան անձնագիրը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net