Թբիլիսիում 11 մարդ է վարակվել կորոնավիրուսով. վարակի հավանական աղբյուրը բուժաշխատողն է

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, ապաքինվել է 24 մարդ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ այսօր Թբիլիսիում 10 մարդ կորոնավիրուսով վարակվել է բուժաշխատողից:

Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 757 դեպք, ապաքինվել է 600 մարդ:

Կարանտինի ռեժիմում է 3031 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 262 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել