Շտապօգնության աշխատակիցները իրենց վարքի արդյունքում շտապօգնության կարիք ունեցան

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Լիանուշ Հ.-ի, Գոհարիկ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Լիանուշ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Արտաշատ ԲԿ շտապօգնության կայանում որպես բուժքույր-հեռախոսավար, 2012թ նոյեմբերի 15-ին գտնվելով աշխատավայրում 08.11.2012թ իր հերթապահության ժամանակ Գ.Բաղդասարյանի հեռախոսազանգին ոչ պատշաճ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել նրա հետ, որի ընթացքում նրա հասցեին ասել է վիրավորական արտահայտություններ, ոտքով և ավելի բռնակով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածներ է հասցրել Գոհարիկ Բ.-ին` պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Գոհարիկ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Արտաշատ ԲԿ շտապօգնության կայանում որպես հավաքարար, 08.11.2012թ բուժքույր-հեռախոսավար Լիանուշ Հ.-ի հերթապահության ժամանակ իր հեռախոսազարգին ոչ պատշաճ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ կատարելով բռնի գործողություններ դիտավորությամբ մեկ անգամ ապտակել է Լիանուշ Հ.-ին և պատճառել ֆիզիկական ցավ:

Գործով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել