Զարուհի Նախշքարյանը և Դավիթ Գրիգորյանը նշանակվել են դատավոր

Այսօր հանրապետության նախագահի հրամանագրով Զարուհի Նախշքարյանը նշանակել  է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Դավիթ Գրիգորյանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Որոշումն ընդունելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք է ընդունել Արդարադատության խորհրդի 2013 թվականի փետրվարի 22-ի եզրակացությունները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել