Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Խաչիկ Չ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չարաշահելով Իզաբելլա Չմչյանի վստահությունը, խաբեությամբ նրանից վերցրել է 1500 ԱՄՆ դոլար, 40 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր և տիրացել դրանց:
Մեղադրանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net