Ինչո՞ւ դիվանագետները գործուղումների չեն գնում իրենց կանանց հետ

Դիվանագիտական էթիկայի կանոններից ելնելով՝ արական սեռի դիվանագետները գործուղումների չպետք է գնան իրենց կանանց հետ, քանի որ կանայք սիրում են գնումներ կատարել, տեսարժան վայրեր այցելել, ուստի դրանով կարող են զբաղեցնել ամուսնու ժամանակը և մտքերը, բացի այդ, կանանց ներկայությունն ինքնին արդեն կարող է շեղել դիվանագետին իր առաքելությունը պատշաճ իրականացնելու գործում:

Էթիկայի կանոններից անցում կատարենք օրենսդրական դաշտ, համաձայն որի՝ դիվանագետի գործուղման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դիվանագետը, իր համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից կարող է գործուղվել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և տվյալ պետական մարմնի միջև պայմանավորվածության համաձայն:

Գործուղման ժամկետը մտցվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:

Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից պետական մարմիններ և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության կամ այլ ծառայությունների հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել