Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով

Մարտի 4-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Լենինգրադյան փողոցի թիվ 50/2 շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Նորայր Ա.-ին, որը փետրվարի 8-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

Նորայր Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Ոստիկանության փոխանցմամբ` խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել