Այսօր բողոքի ցույց է տեղի ունենալու Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան առջև

Մարտի 4-ին, ժամը 15:00-ին, ակտիվիստները բոլորին հրավիրում են մասնակցելու «կեղծված ընտրությունների հետևանքով նախագահի պաշտոնում վերանշանակված Սերժ Սարգսյանին շնորհավորած ամենաազդեցիկ ժողովրդավարական պետության՝ ԱՄՆ-ի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ակցիային:

Այն պետությունները, որոնք, ընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները, լեգիտիմացնում են Հայաստանում ձևավորված հանցավոր ռեժիմին, խոչընդոտում են Հայաստանում ժողովրդավարության, հետևապես՝ պետականության կայացմանը:

Ժողովրդավարական համարվող պետությունների այսօրինակ վարքագիծն արժեզրկում է ժողովրդավարության գաղափարը՝ այն դարձնելով որպես գործիք իրենց անձնական տարածաշրջանային շահերն առաջ մղելու համար՝ ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի:

Նախորդ 5 տարիների ընթացքում զոհասեղանին դրվեց ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, ապա նաև ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքի տեքստերից անուղղակիորեն հետևում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության այս ժամկետի համար պահանջվելու է զոհաբերել Արցախը»,- ասվում է  Facebook սոցիալական ցանցում տեղադրված ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ  միջոցառման հայտարարության մեջ: 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել