Միջազգային առևտրային պայմանագրերի սկզբունքները (Ունիդրուա-ի պայմանագիր) Պայմանագրի կնքման եղանակը

Միջազգային առևտրային պայմանագրերի սկզբունքները սահմանում են այն հիմնական առաջնային կետերը, որոնք պետք է հաշվի առնվեն պայմանագիր կնքելիս:

Ներկայացնենքն դրանցից մի քանիսը: Այսպես.

Պայմանագիրր կարող է կնքվել օֆերտան ակցեպտավորելու միջոցով, կամ էլ կողմերի այնպիսի վարքագծի արդյունքում, որը բավարար չափով վկայում է նրանց համաձայնության մասին։

Պայմանագիր կնքելու առաջարկը հանդիսանամ է օֆերտա, եթե այն բավականաչափ որոշակի է և արտահայտում է օֆերենտի մտադրությունը՝ պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ:

Օֆերտան ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջ կողմից ստանալու պահից։

Օֆերտան, նույնիսկ եթե այն հանդիսանամ է անհետկանչելի, կարող է չեղյալ հայտարարվել օֆերենտի կողմից, եթե դրա մասին հաղորդումը ստացվել է օֆերտայի հասցեատիրող կողմից ավելի շուտ, քան ինքը՝ օֆերտան, կամ դրա հետ միաժամանակ։

Քանի դեռ պայմանագիրր չի կնքվել, օֆերտան կարող է հետ կանչվել, եթե հետկանչի մասին հաղորդումը օֆերտայի հասցեատիրոջ կողմից կստացվի մինչև իր կողմից ակցեպտն ուղարկելը։

Սակայն օֆերտան չի կարող հետ կանչվել՝
ա/եթե օֆերտայի մասին ակցեպտի համար որոշակի ժամկետի սահմանմամբ կամ այլ կերպ նշվում է, որ այն հանդիսանամ է անհետկանչելի կամ 

բ/եթե օֆերտայի հասցեատիրոջ համար ողջամիտ է օֆերտան դիտել որպես անհետկանչելի, և եթե օֆերտայի հասցեատերը գործել է օֆեր­տայի հիման վրա։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել