Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 9700 նոր դեպք:
Այս մասին հայտնում է Radiosputnik.ria.ru -ն։
Գրանցված նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում է` 3855 մարդ, Մոսկվայի շրջանում գրանցվել է 907 դեպք, Սանկտ Պետերբուրգում` 451 և Նիժնի Նովգորոդի շրջանում` 281 դեպք:
Օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսից բուժվել է 4207, մահացել` 94 մարդ:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 281 752 դեպք, վարակվածներից 67 373-ը բուժվել է, գրանցվել է մահվան 2631 դեպք: