Ի՞նչ պատժի տեսակներ են կիրառվում անչափահասների նկատմամբ

Անչափահասները քրեական պատասխանատվության են ենթարկվում, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվում ՀՀ Քրեկան օրենսգրքի դրույթներին համապատասխան՝ հաշվի առնելով օրենքով նախատեսված կանոնները:

Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակներն են՝ տուգանքը, հանրային աշխատանքները, կալանքը, որոշակի ժամկետով ազատազրկումը:

Ազատազրկումն անչափահասների նկատմամբ նշանակվում է՝
1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար` առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ միջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը երեք տարի ժամկետով.
2) մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը յոթ տարի ժամկետով.
3) տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը տասը տարի ժամկետով:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել