Կենդանիների շահերը պաշտպանված են օրենքով

Կենդանիները, առավել քան մարդիկ, կարիք ունեն հոգատարության և խնամքի, քանզի նրանք զրկված են իրենց շահերը պաշտպանելու հնարավորությունից:

Ի ապահովումն կենդանիների պաշտպանության` օրենքով սահմանվել է, որ կենդանիների բնակության միջավայրի և միգրացիայի ուղիների պահպանության կանոնները խախտելը, կենդանիների ինքնագլուխ վերաբնակեցումը, կլիմայավարժեցումը և խաչասերումը, ինչպես նաև կենդանաբանական հավաքածուների ստեղծման, համալրման, պահպանման, օգտագործման և հաշվառման կանոնները, կենդանաբանական հավաքածուների առևտրի կանոնները, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտներ ու կենդանաբանական հավաքածուներ արտասահման առաքելու և տանելու կանոններ խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Այն կենդանիները կամ բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելը, որոնք ճանաչված են որպես Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակների պահպանմանը վնաս հասցնող կենդանիներ ու բույսեր` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել