«ՎՏԲ»-ից զանգում են քաղաքացիներին և հորդորում վճարել վարկային պարտավորությունները․ ի՞նչ են հայտնում բանկից

Քաղաքացիները «ՎՏԲ» բանկից զանգեր են ստանում, որոնցում նշվում է, որ քաղաքացիները մայիսի 17-ից սկսած պետք է վճարեն իրենց վարկային պարտավորությունները։

Հիշեցնենք, որ վարկային արձակուրդ հայտարարելու վերաբերյալ հաղորդագրության մեջ բանկը նշել էր․ «Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի ընկած են մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, իրենց մարումները կարող են կատարել մայիսի 17-ից հետո, ինչը ուշացում չի համարվի /հետևաբար՝ ուշացման համար տույժ և տուգանք չի հաշվարկվի/»։

Իրավաբան․net-ը մանրամասներ է ճշտել բանկից։

«ՎՏԲ»-ից մասնավորապես հայտնում են․ «Բանկը բոլորին հորդորում է, եթե ունենք կայուն եկամուտ, կատարել վճարումները, սակայն չի պարտադրում: Ներկա պահին վարկային արձակուրդը մինչև մայիսի 17-ն է, հնարավոր է երկարաձգվի։ Եթե վարկն ընդգրկված է վարկային արձակուրդ մեջ, եթե վճարում չկատարեն քաղաքացիները ՝ վարկային պատմության վրա չի անդրադառնա»,-նշում են բանկից:

Թարմացում․ Բանկի հայտարարությունը՝ ստորև․ «ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների՝ ֆիզիկական, իրավաբանական անձանց և  անհատ ձեռներեցների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև 2020թ. մայիսի 31-ը: Բանկի վարկառուները կարող են ստանալ վարկի մարումների հետաձգում:

Ներկա պահին ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար հասանելի են վարկային արձակուրդներ` ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի մարման հետաձգման գծով: Անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար հետաձգումը հասանելի է գործող անգրավ վարկերի մայր գումարի և տոկոսագումարի մարման համար՝ 7 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով (պայմանագրային սկզբնական գումար): Պայմանները վերաբերում են ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթով վարկերին:

Բանկի կողմից ֆիզիկական/իրավաբանական անձնանց կամ անհատ ձեռներեցներ հանդիսացող հաճախորդներին վարկային արձակուրդներ տրամադրելու գործընթացին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում՝

https://www.vtb.am/am/about-bank/news-view/bank-vtb-armeniia-kak-sotsialno-orientirovannyi-bank-predlagaet

https://www.vtb.am/am/about-bank/news-view/obiavlenie-dlia-chastnykh-predprinimatelei-i-iuridicheskikh-lits

Ուշադրություն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր բոլոր  վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն  իրականացնելու իրենց վարկային մարումները, մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։

Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից կարելի է օգտվել առանց մասնաճյուղ այցելելու՝ առցանց եղանակով՝ Մոբայլ/Ինտերնետ Բանկ, Վիդեո Բանկ ծառայությունների միջոցով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ձեր,

ՎՏԲ-Հայաստան Բանկ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել