Հայոց ցեղասպանության սկզբնաղբյուրային նշանակության նյութերը ածխացել են մի քանի ժամում․ Դեմոյան

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Ուղղակի կարկամում ու քարանում ես այն իրողությունից, որ երկար տարիների ընթացքում Ազգային գրադարանի կազմած հայ գրքի ու մամուլի կարևորագույն էլեկտրոնային շտեմարանները, այդ թվում Հայոց ցեղասպանության սկզբնաղբյուրային նշանակության նյութերը, ածխացել են մի քանի ժամվա ընթացքում:

Իմ համեստ ներդրումն եմ ունեցել այդ շտեմարանները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հազվագյուտ միավորներով ու իմ անձնական հավաքածուի նյութերի թվայնացված նմուշներով լրացնելու գործում, փորձելով օգտակար լինել այս գործի անխոնջ նվիրյալ ու իմ լավ բարեկամ Տիգրան Զարգարյանի ու գրադարանի աշխատակազմի հիրավի տիտանական աշխատանքին…

Ուղղակի չեմ ուզում հավատալ որ, երկար տարիներ զրկված ենք լինելու սկզբնաղբյուրներ ուսումնասիրելու բացառիկ հնարավորությունից, հատկապես հայկական մամուլի ու ցեղասպանության թեմային առնչվող սկզբնաղբյուրների հասանելիությունից…

Ուղղակի խոսք չեմ գտնում…»։

Ավելի վաղ հատնել էինք, որ հրդեհի հետևանքով ոչնչացել է Ազգային գրադարանի թվային արխիվը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել