Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը ըստ մեղադրաքնի Վլադիմիր Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի Կոտայք փողոցի 1-ին շենքի հետնամասում իր և Էդգար Ն.-ի միջև Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի նկուղային հարկում գտնվող խորդանոցի պատկանելիության հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած ձեռքի ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է Էդգար Ն.-ին` պատճառելով նրա առողջությանը ծանր վնաս` կրծքավանդակի ձախ կողմնային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք մարմնական վնասվածք:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով որպես իրեղեն ապացույց են ճանաչվել ջարդած շշերի վերնահատվածները և մեղադրյալի հագուստը:
Դատքննության ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպան` Արթուր Ս.-ի միջնորդությունը` ամբաստանյալին կալանքից գրավով ազատելու մասին, բավարարվել է:
Մեղադրյալ Վլադիկ Հ.-ին գրավով կալանքից ազատելու միջնորդությունը ճանաչվել է թույլատրելի՝ գրավի չափը սահմանելով 300.000 դրամ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net