Դիվանագետի ամուսնու իրավունքները

Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի ամուսինն օտարերկրյա պետությունից վերադառնալուց հետո վերականգնվում է աշխատանքի պետական հիմնարկներում և զբաղեցնում է պաշտոն` մինչև օտարերկրյա պետություն մեկնելն ստացած աշխատավարձից ոչ պակաս աշխատավարձով, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Այն ժամանակաշրջանը, որն ամուսինն անց է կացրել օտարերկրյա պետությունում գործողդիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած իր ամուսնու հետ, ներառվում է նրա պետական սոցիալական ապահովագրության ժամանակաշրջանում, և նա ապահովվում է նախատեսված սոցիալական ապահովագրության մուծումներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Դիվանագետի ամուսինն իրավունք ունի աշխատել այն երկրում, որտեղ ծառայում է նրա ամուսինը, եթե այդ հնարավորությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ թույլատրվում է տվյալ երկրի ներպետական օրենսդրությամբ: Այդ մասին դիվանագետը նախապես պետք է տեղյակ պահի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

Նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսինը ստանում է ամսական փոխհատուցում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար` 50 տոկոսի չափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել