Ե՞րբ կարող է վարորդը կատարել է շրջանցում առանց տրանuպորտային միջոցի արագությունն իջեցնելու

Որպես կանոն, վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ:

Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:

ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի 28.09.2009թ. N 1 Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ «այդ դեպքում» բառերը վերաբերում են երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքերին, եթե վարորդն ի վիճակի է եղել դրանք հայտնաբերել:

Այսինքն, եթե վարորդը կատարել է շրջանցում առանց տրանuպորտային միջոցի արագությունն իջեցնելու (ընդհուպ մինչև տրանuպորտային միջոցը կանգնեցնելը) միջոցներ ձեռնարկելու և չի ստեղծել վտանգ (ճանապարհատրանսպորտային պատահար) երթևեկության մյուu մաuնակիցների համար, ապա շրջանցումը չի կարող համարվել ճանապարհային երթևեկության կանոնի խախտում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել