Մայիսի 7-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 3,813,123 է։ Մահացել է 267,233 մարդ, բուժվել՝ 1,265,307-ը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 615-ի։ Մահացել է 9 մարդ, բուժվել է 275 մարդ։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,486-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 103,135 դեպք։ Ապաքինվել է 82,744 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 177,160-ի։ Բուժվել է 23,803 մարդ, մահացել է՝ 1,625-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 133,721 դեպք է գրանցվել, մահացել է 3,641 մարդ, բուժվել՝ 82,984-ը։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 2204 անձի մոտ, որից 1,551-ն ապաքինվել են, 28-ը՝ մահացել է։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2,884-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 1185 է, վիրուսից 42 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն է։ 1,244,119 վարակված, 74,844 մահ։