Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Իգոր Վ.-ի և Սամվել Շ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գողություն կատարելու մասին նախնական համաձայնության գալով անչափահաս Սամվել Շ.-ի հետ, խմբի կազմում 2011թ. ամռանից մինչև 2012թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել են ուրիշի գույքի 16 դրվագ գաղտնի հափշտակություններ:
Գործով մեղադրյալ Իգոր Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Սամվել Շ.-ն հանձնվել է հսկողության:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net