Ամերիկացի և բրիտանացի գիտնականները նոր տեսակի կորոնավիրուսի մի քանի մուտացիաներ են բացահայտել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Նշվում է, որ դրանցից մեկը կարող է վիրուսն առավել կայուն դարձնել:
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել Spike D614G մուտացիային, որը տարածվել է Եվրոպայում: Առաջին անգամ այն հայտնաբերվել է Գերմանիայում: Տեսություններից մեկի համաձայն՝ այդ մուտացիան ազդում է վիրուսի այն հատվածի վրա, որը ճանաչում է իմունային համակարգը, և որի վրա մասնագետները կենտրոնանում են պատվաստանյութ ստեղծելիս: Ենթադրվում է, որ D614G-ը հիվանդներին խոցելի է դարձնում նոր վարակման համար: