Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Էդգար Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, կոչումով կապիտան, այսինքն` պետ, խստապահանջ պետի տպավորություն թողնելու, անձնակազմի շրջանում իր գերակայունությունն ամրապնդելու, սեփական անձի գերկայունությունը ընդգծելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, մասնավորապես, 2012թ. նոյեմբերի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ ստորաբաժանման 2-րդ հարկի միջանցքում առանց թույլտվության շարքից դուրս գալու և գումարտակ գնալու համար բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Գ.-ի նկատմամբ` պատճառել էական վնաս, այն է` փայտյա ազդանշանային դրոշակով հարվածել է վերջինիս գլխին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Էդգար Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net