Նիկոլ Փաշինյանը՝ կոմունալ ճգնաժամի ավարտի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսում է կոմունալ ճգնաժամի ավարտի մասին։

Նա նշել է, որ չվճարվող կոմունալների պատճառով արտակարգ դրության պայմաններում երկրի էներգահամակարգը կանգնել էր կոլապսի վտանգի առջև։

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը կփոխհատուցի 25.000 դրամի էլէներգիա և 40.000 դրամի գազ սպառած քաղաքացիների վարձավճարները՝ գումարի 30 տոկոսի չափով․ «Այս պարագայում կունենանք 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չգազիֆիկացված 310 գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կառավարությունը կփոխհատուցի 50 տոկոսով: Միաժամանակ, այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, ապա նրանց վարձավճարի 50 տոկոսը ևս գործադիրը կփոխհատուցի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել