Հյուսիսային Կորեայի պետական լրատմավիջոցը երկուշաբթի հրապարակել է երկրի ղեկավար Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ձոնգ Ընի (Կիմ Չեն Ըն) նամակը՝ ուղղված Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային, որով վերջինիս շնորհավորում է Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Սակայն նշվում է, որ նամակի իսկությունը պարզելու միջոցներ չկան՝ հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի շարք երկրների կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչների հաղորդումները Կիմ Ձոնգ Ընի առողջական վիճակի մասին: Նամակը թվագրված է 2020թ. ապրիլի 27-ին: Նամակի հրապարակման մասին լուրը հայտնվել է՝ նրա առողջական վիճակի և անգամ մահվան մասին լուրերից հետո: Հոնկոնգյան և ճապանական աղբյուրները նման ենթադրություններ են արել, երբ Կիմ Չեն Ընը բաց է թողել իր պապի ծննդյան արարողությունն ապրիլի 15-ին: