Չիկագոյում երիտասարդների խումբը զանգվածային անկարգություն է հրահրել

Չիկագոյի առևտրի կենտրոններից մեկում մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպված զանգվածային անկարգության արդյունքում երկու մարդ վիրավորվել է և 19 անձ ձերբակալվել:

Chicago Tribune թերթի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Mindless Behavior երաժշտական խմբի երաժիշտների կողմից ինքնագրեր բաժանելու ժամանակ: Ձերբակալվածները 13-ից 18 տարեկան են: Անկարգությանն ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ 200 հոգի:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել