Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Դավիթ Գ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերներ Արթուր Հ.-ի և Կարեն Բ.-ի հետ միասին, որպես հարևան, մուտք են գործել Սեմյոն Դ.-ի բնակարան։ Կարեն Բ.-ն պահանջել է գումար և ոգելից խմիչք, սակայն, քանի որ Սեմյո Դ.-ն պահանջը մերժել է, բացահայտ հափշտակություն կատարելու նպատակով Արթուր Հ.-ի և Կարեն Բ.-ի հետ միասին ծեծել են Սեմյո Դ.-ին։
Մեղադրյալի նկատմամբ խափնման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net