Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռուբիկ Մ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. ապրիլի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար 7 տարի ազատազրկման դատապարտվելուց հետո ՀՀ ԱՆ «Գորիս» Քկ հիմնարկում պատիժը կրելու ընթացքում որոշել Է շարունակել զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, մասնավորապես իր հետ միևնույն քրեական գործով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» Քկ հիմնարկում պատիժը կրող Հովհաննես Գ.-ի միջոցով վերջինիս ծանոթ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ոմն Բեյնամից թմրամիջոցներ ձեռք բերելու, դրանք մաքսանենգությամբ ՀՀ ներկրելու և իրացնելու հանցավոր մտադրությանն իրականացնելու նպատակով հեռախոսակապով նախնական համաձայնության Է եկել Հովհաննես Գ.-ի, իսկ դրանք տարբեր անձանց վաճառելու շուրջ եղբոր՝ Ռոմիկ Մ.-ի հետ, դրանով ընդգրկվել Է Հովհաննես Գ.-ի կողմից ձևավորած կայուն կազմակերպված խմբում:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net