Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հրայր Հ.-ի և Պավել Կ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Հրայր Հ-ն մեղադրվում է նրանում, որ հանդիսանալով ԼՂՀ ՊԲ X զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային` Պավել Կ.-ի հետ հոկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, մի խումբ անձանցով առանց հարգելի պատճառների` երեք օրից ավել, բայց մեկ ամսից ոչ ավել` 21 օր տևողությամբ, ինքնակամ թողել է ՀՀ ՊՆ X զորամասի տարածքը:
Գործով մեղադրյալ Հրայր Հ.-ի նկատմամբ որպես փախանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Պավել Կ.-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Զինվորական դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net