Հայաստանի Հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկված և Հայաստանի Հանրապետությունում տարածվող լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկման երկուական օրինակ անվճար ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ազգային գրադարան և Հայաստանի ազգային գրապալատ:
Լրատվության միջոցները, ըստ ստացված պարտադիր օրինակների և թողարկման տվյալների, հաշվառվում են Հայաստանի Հանրապետության լրատվության միջոցների վարչական ռեգիստրում, որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում, և որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Աղբյուրը` Իրավաբան.net