Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության վերջնական պաշտոնական տվյալները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ միայն երեք ընտրատեղամասերում է կատարվել վերահաշվարկ: Ընտրողների հիմնական ցուցակներում տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը կազմել է 2509434, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1521489, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 50976:
Քվեարկության վերջնական արդյունքը հետևյալն է`
Բագրատյան Հրանտ – 31643՝ 2.15%
Հայրիկյան Պարույր – 18096՝ 1.23%
Հովհաննիսյան Րաֆֆի – 539.693՝ 36.74%
Ղուկասյան Անդրիաս – 8329՝ 0.57%
Մելիքյան Արման – 3520՝ 0.24%
Սարգսյան Սերժ – 861.373՝ 58.64%
Սեդրակյան Վարդան – 6210՝ 0.42%։
Աղբյուրը՝ Իրավաբան.net