1841 թ. պոետ Հենրիխ Հեյնեն ամուսնացավ Ե. Միրատի հետ, ով շատ կոպիտ աղջիկ էր և չուներ կրթություն:
Իր կտակում Հեյնեն նշում է, որ թողնում է իր ողջ ունեցվածքն իր կնոջը, սակայն մեկ պայմանով: Այն էր՝ կինն անպայման պետք է ամուսնանար իր մահից հետո:
Հեյնեի խոսքով՝ նման ձևով նա վստահ կլինի, որ գոնե մի մարդ աշխարհում կափսոսա իր մահվան համար:
Իսկ ներկայումս ՀՀ-ում հնարավո՞ր է կտակել պայմանով:
ՀՀ Օրենսդրությամբ ևս նախատեսված է պայմանով կտակ հասկացությունը:
Մասնավորապես կտակարարն իրավունք ունի ժառանգություն ստանալը պայմանավորել ժառանգի վարքագծի բնույթի վերաբերյալ որոշակի օրինաչափ պայմանով:
Ժառանգ նշանակելու կամ ժառանգության իրավունքից զրկելու վերաբերյալ կարգադրությունում ներառված ապօրինի պայմաններն անվավեր են:
Մինչդեռ կտակում ներառված պայմանը, որը ժառանգը չի կարող կատարել իր առողջական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառների ուժով, կարող է անվավեր ճանաչվել ժառանգի հայցով:
Աղբյուր՝ Իրավաբան.net