Ո՞վ է պարտավոր հայտարարել մահվան մասին

Մահվան մասին հայտարարությունը ցանկացած անձի, ինչպես նաև ստորև նշվածան ձանց և կազմակերպությունների կողմից պետք է տրվի ոչ ուշ, քան մահը վրա հասնելուց կամ մահացածի դին հայտնաբերելուց հետո` եռօրյա ժամկետում:

Մահվան մասին ՔԿԱԳ մարմին պարտավոր են գրավոր հայտարարել՝

 

ա) բժշկական կամ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունը, եթե մահը վրա է հասել մահացած անձի՝ տվյալ կազմակերպությունում գտնվելու ժամանակ.
բ) քրեակատարողական հաստատության ղեկավարը, եթե դատապարտյալի մահը վրա է հասել քրեակատարողական հաստատությունում պատիժը կրելու ժամանակ, կամ նախնական կալանքի վայրի ղեկավարը, եթե կալանավորված անձը մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ.
գ) նախաքննության կամ հետաքննության մարմինը, եթե անձի մահվան կապակցությամբ իրականացվում է քննություն կամ մահվան փաստի հիման վրա, եթե մահացածի անձը հաստատված չէ.
դ) զինվորական մասի հրամանատարը, եթե մահը վրա է հասել զինվորական ծառայության ընթացքում:

Եթե անձը մահացել է վերը չնշված այլ հանգամանքներում, ապա ՔԿԱԳ մարմնին նրա մահվան մասին հայտնելու պարտականությունը կրում են ընտանիքի անդամները:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել