Սերժ Սարգսյանին շնորհավորել է Շառլ Ազնավուրը

Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ձեր իմաստությունը, անկոտրում կամքն ու վճռականությունը, անձնուրաց նվիրվածությունը Հայրենիքին և հայ ժողովրդին՝ անգնահատելի են լուրջ մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգնած մեր երկրի համար:

Ուզում եմ մաղթել Ձեզ քաջառողջություն, ուժ և եռանդ՝ Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր ամենօրյա դժվարին աշխատանքում նորանոր հաջողությունների հասնելու համար»,- ասված է Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձում: Տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել